Ոստիկանությունը որպես անհետ կորածների որոնում է 37-ամյա կնոջը և նրա որդուն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորածներ որոնվում են 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցող քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 համարին: