«Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագրի ամփոփում

«Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագրի ամփոփում
«Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագրի ամփոփում

2014 թվականի օգոստոս – դեկտեմբեր ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ ութ մարզերի ութ քաղաքներում՝ Աշտարակ, Արմավիր, Արտաշատ, Գավառ, Գորիս, Եղեգնաձոր, Իջևան և Չարենցավան՝ իրավապաշտպանության, լրագրության և ակտիվության թեմաներով: Ծրագրի նպատակն էր նպաստել տեղական մակարդակում իրավապաշտպանության խթանմանը` հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման և մարզային երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով:

Իրազեկվածության մակարդակի բարձրացման արշավ կազմակերպելու գաղափարը պայմանավորված էր այն հանգամանքով, որ իրավապաշտպանությունը և քաղաքացիական ակտիվությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հավասարապես չեն զարգացած՝ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների բացակայության պատճառով: Այս առումով ծրագրի նպատակն էր համագործակցություն հաստատել տեղական հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, և լրագրողների հետ՝ իրավապաշտպանությանն առնչվող խնդիրների լուծման նպատակով: Ծրագիրը նաև հեռահար նպատակ ուներ բացահայտելու ակտիվ երիտասարդների և երիտասարդական խմբերի՝ համայնքային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական գործընթացներում նրանց մասնակցության խթանման և կայուն համագործակցության հաստատման նպատակով:

Ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել են կարճաժամկետ ծրագրային առաջարկներ, որոնցից մրցութային կարգով ընտրվել և իրականացվել են յոթը: 2015 թ. հունվարի 30-ից փետրվարի 1-ը Երևան քաղաքում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից իրականացրած ծրագրերը, քննարկեցին բացթողումները և հետագա համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ծրագրի արդյունքում պատրաստված ձեռնարկը, որն ամփոփում է դասընթացի նյութերը և մասնակիցների կողմից իրականացված ծրագրերը:

Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններ՝

«Ուղիղ կշեռք». հետազոտություն մթերային խանութներում

«Աուդիոգրքերը կօգնեն մարդկանց իրենց իրավունքները պաշտպանելու եւ ոչ թե մշտապես խեղճ խնդրողի դերում լինելու». Ալիկ Խառատյան

«Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու». «Չարի վերջն» ու մարդու իրավունքները

Տեղական իրավապաշտպանության խթանում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ