Ավելի քան 2 մլրդ դրամ՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար

Ավելի քան 2 մլրդ դրամ՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար
Ավելի քան 2 մլրդ դրամ՝ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար դրամ: Որոշումը գործադիրը կայացրել է այսօր տեղի ունեցած կառավարության նիստում:

Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 միլիոն դրամ, Ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար դրամ: