Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է նշանակվել

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործով սեպտեմբերի 25-ին հրատապ դատական նիստ է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտարարություն է տարածել Չարչյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակն, ըստ պաշտպանական կողմի, կտրուկ վատթարացել էր օրեր առաջ, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով․ նա տեղափոխվել էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։