Հայկոյից առաջ, նույն սենյակում մահացել էր 33 տարեկան կին․ բազմաթիվ մահվան դեպքեր՝ 50-ը չբոլորած․ բժիշկ Ռուբեն Ստեփանյան

Կրծքային վիրաբույժ, Աստղիկ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկոյից առաջ, նույն սենյակում մահացել էր 33 տարեկան կին։ Բազմաթիվ մահվան դեպքեր 50-ը չբոլորած։ Ու ամեն անգամ զգում ես քեզ անզոր, երբ քո հնարավորությունների սահմանը հատում է, բայց հիվանդի վիճակի դրական դինամիկա չկա։ Ու սա այն պայմաններում, երբ կարելի էր մեծամասամբ կանխել էս ամենը։

Մարդիկ ովքեր ցանկացած ձևով հակապատվաստումային քարոզ են տարել, պատասխանատու են նաև էն հոգեկան ապրումների համար, որ ունենում են բժիշկները յուրաքանչյուր երիտասարդ մահից հետո։ Ժամանակն է քրեականացնել էդ քարոզը»։