Զանգելանի շրջանում ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա.Factor

Արցախի գրավյալ Կովսականում (Զանգելան) ականի վրա ադրբեջանցի սահմանապահ է պայթել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ կրտսեր սերժանտ Էլգյուն Էլյան օղլու Նազարխանլին այսօր ժամը 15:00-ի սահմաններում մարտական ծառայության կետ շարժվելիս Զանգելանի շրջանում պայթել է հակատանկային ականի վրա ու վիրավորում ստացել։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են զինվորական հոսպիտալ։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է ադրբեջանցի 7 զինծառայող և 23 քաղաքացիական անձ, ևս 91 զինվորական ու 38 քաղաքացիական անձ՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: