Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում 22 իրավախախտում է հայտնաբերվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում 22 իրավախախտում է հայտնաբերվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում 22 իրավախախտում է հայտնաբերվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 22 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 1.215.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 6-ի վերաբերյալ նշանակվել է 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնից՝ մասնավորեցնելով խախտումներն ըստ ոլորտների:  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 18 դեպք, հաշվարկվել է 1.165.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝                   

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 2 ակացիա, 16 ցցաչոր սոճենի) հաշվարկվել է 534.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքով (39.4 խմ) հաշվարկվել է 505.520 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 թեղու ճյուղ) հաշվարկվել է 2.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 ցցաչոր սալորենի) հաշվարկվել է 73.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 խնձորենի, 1 ցցաչոր խնձորենի) հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Վայոց ձոր՝ նախկինում հայտնաբերված նապաստակի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝                   

Արարատ՝ առանց ջրօգտագործման թույլտվության ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվելու 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արագածոտն՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:   

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Գեղարքունիք՝ ավազի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.732.500 ՀՀ դրամ։