Քառասունհինգ տոննա վրացական մեղր Է ուղարկվել Ֆրանսիա

Վրացական «Ապիգեո» մեղրի վերամշակման ընկերությունը, որն ստեղծվել Է պետության աջակցությամբ, քառասունհինգ տոննա մեղր Է արտահանել Ֆրանսիա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Գյուղի զարգացման գործակալության մամուլի ծառայությունը: Մեղրի վերամշակման ձեռնարկությունը Սամտրեդիա մունիցիպալիտետի Բաշի գյուղում ստեղծվել Է Գյուղի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Գործարանում կատարված ներդրումները կազմել են 500 հազար լարի, որից 300 հազարն արտոնյալ ագրովարկ Է: Ձեռնարկությունում աշխատում Է 12 մարդ:

Ընկերության պլանների մեջ Է արտասահման եւս 900 տոննա մեղր արտահանելը: «Արտոնյալ ագրովարկի նախագծի շրջանակներում մեղրի սկզբնական արտադրության համար տրվել Է ավելի քան 68 միլիոն լարի, ընդ որում՝ Գյուղի զարգացման գործակալության համաֆինանսավորումը գերազանցում Է 12 միլիոն լարին»,-հայտարարել Է գործակալության տնօրեն Իլյա Թամարաշվիլին:

Տնօրենը Իմերեթի տարածաշրջանի նահանգապետի տեղակալ Բեսիկ Գոպոձեի հետ միասին ծանոթացել Է գործարանի աշխատանքային գործընթացին: Չնայած COVID-19-ի համավարակին, Վրաստանն առաջընթաց Է արձանագրել մեղվաբուծության բնագավառում: 2020 թվականին երկրից արտահանվել Է 21,7 տոննա մեղր, ինչը 15,3 տոննայով (3,4 անգամ) ավելի Է, քան 2019 թվականին:

2016 թվականին Եվրահանձնաժողովը դրականորեն Է գնահատել Վրաստանի պետական վերահսկողության համակարգը եւ հավանություն տվել վրացական մեղրի ներմուծմանը: Արտադրանքը տարբեր պարամետրերով խիստ հսկողություն Է անցնում նախեւառաջ հայրենիքում: Վրացական մեղրն արտահանվում Է ԵՄ-ի երկրներ, ԱՄՆ, Չինաստան եւ այլ երկրներ: Վրացական մեղրը, չինականի եւ արգենտինականի համեմատությամբ, որոնց գինը երկու դոլար Է, բավականին թանկ Է:

Նա տարբերվում Է իր համային որակներով, Էկոլոգիական մաքրությամբ, եւ այդ մասին հիանալի կերպով ծանուցված են արտասահմանյան փորձագետները: Վրաստանում վրացական մեղրի մեկ կիլոգրամի մանրածախ գինը կազմում Է 20 լարի: Հանդիպում Է միաբույս մեղր, ալպիական գոտու մեղր, որը թանկարժեք բնամթերք Է, հաղորդել Է Sputnik-ը: