«Եթե դա անգամ գաղափար է, որը ցանկանում են քննարկման դնել, ապա դրա ձևերը կան». Ստեփան Սաֆարյան

Քանի որ խոպանի հարկի վերաբերյալ նախկին գրառմանս տակ մի քանի ընկեր գնահատեցին կամ «մեղադրեցին», թե «սադրանքի» ենք տրվել կամ կեղծ լուրի հիման վրա եզրակացություն ենք արել, հատուկ հայտնեմ. լուրը տվողը Հանրային ռադիոն է, որը պետական է, լուրի մեջ խոսում է ՊԵԿ նախագահ Անանյանը, որը կառավարության անդամ է:

Նման գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ ցանկացողները կարող են լսել նաև աուդիոտարբերակը, եթե գտնում են, որ լրագրողը աղավաղել է նրա խոսքը:

«Սիրելի ընկերներ, եթե կառավարությունում կա դիսֆունկցիոնալ վիճակ և պարոն վարչապետը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ չի կիսում իր կաբինետի անդամի մոտեցումը, ապա դրա մեղավորը ոչ Հանրային ռադոն է, ոչ էլ ռեակցիա տվող հանրությունը: Եթե դա անգամ գաղափար է, որը ցանկանում են քննարկման դնել, ապա դրա ձևերը կան: Դրա լավագույն ձևը հաստատ լրատվամիջոցին պատառիկներով տեղեկատվության տրամադրումը չէ»,- գրել է Սաֆարյանը: