«ՀՀ արտաքին պարտքը նվազել է 163 մլն ԱՄՆ դոլարով»․ Արտակ Մանուկյան

«ՀՀ արտաքին պարտքը նվազել է 163 մլն ԱՄՆ դոլարով»․ Արտակ Մանուկյան
«ՀՀ արտաքին պարտքը նվազել է 163 մլն ԱՄՆ դոլարով»․ Արտակ Մանուկյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ արտաքին պարտքին։ Մանուկյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«ԱՎԿ-ի թարմ հրապարակած տվյալներն եմ նայում․․․ՀՀ արտաքին պարտքը 2018թ առաջին եռամսյակի համեմատ նվազել է 163 մլն ԱՄՆ դոլարով։ (5.574 մլրդ ԱՄՆ դոլարից 5․411 մլրդ ԱՄՆ դոլար)։ 

Հ․Գ․ Հունվար-հոկտեմբերին արտաքին պարտքը էլ ավելի է նվազել և կազմել է 5.387 մլրդ ԱՄՆ դոլար՝ նվազելով 187 մլն դոլարով։

ՀՆԱ-ի մասով միտումների չվատթարացման պարագայում 2018թ ՀՆԱ-ն կգերազանցի 12 մլրդ ԱՄՆ դոլարը։

Ես, որ ակնկալում եմ, որ տարին կփակվի առնվազն 6% տնտեսական աճով»։