Սահմանային գոտում միջադեպերից հետո հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ԱՀ ՊԲ

Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։