Կեղծիք առանց ֆոտոշոփի. ինչպե՞ս են «խմբագրել» Արայիկ Հարությունյանի գրառումը

Կեղծիք առանց ֆոտոշոփի. ինչպե՞ս են «խմբագրել» Արայիկ Հարությունյանի գրառումը
Կեղծիք առանց ֆոտոշոփի. ինչպե՞ս են «խմբագրել» Արայիկ Հարությունյանի գրառումը

Այս եղանակով ֆեյսբուքում կարելի է կեղծել ցանկացած բան՝ լուսանկարի և գրառման փոփոխություն, ուրիշի անվան տակ կեղծ հրապարակում և այլն։

Օրեր առաջ համացանցում շրջանառվում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գրառման լուսանկարը  (screenshot), որում նախարարն իբր բազմաթիվ ուղղագրական սխալներ էր թույլ տվել:

Լուսանկարը շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերի հայկական տիրույթում (նաև մամուլի օգնությամբ) և դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Որոշ ժամանակ անց Կրթության և գիտության նախարարությունը հերքում տարածեց՝ հայտարարելով, որ գրառումը կեղծվել է։ Այդուհանդերձ, ինչպես դա լինում է հաճախ, հասարակության գիտակցության մեջ մնաց ապատեղկատվությունը, այլ ոչ դրա հերքումը։

Կարդացեք նաև

Թեման, սակայն, նորից արծարծվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին տված ասուլիսում, երբ վերջինս հայտնեց, որ տարածված լուսանկարը կեղծվել է ֆոտոշոփի միջոցով։

Ոչ թե ֆոտոշոփ, այլ ծրագրավորում

Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը իրոք կեղծվել է, սակայն ոչ թե ֆոտոշոփի միջոցով, այլ պարզ ծրագրային հնարքով։

Բրաուզերի Inspect element գործիքի օգնությամբ հնարավոր է փոփոխություն կատարել էջի HTML կոդում, որի արդյունքում բրաուզերը կցուցադրի ձեր փոփոխած տարբերակը։

Իհարկե, այդ փոփոխությունները վերանում են էջը թարմացնելուց հետո, սակայն փոփոխված հրապարակումը կարելի է screenshot անել, և ոչ ոք չի կարողանա, օրինակ, ֆոտոշոփի միջամտության հետքեր գտնել:

Այս եղանակով ֆեյսբուքում կարելի է կեղծել ցանկացած բան՝ լուսանկարի և գրառման փոփոխություն, ուրիշի անվան տակ կեղծ հրապարակում և այլն։

Ռաֆայել Աֆրիկյան

fip.am