Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ հայաստանցիների մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի և Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։
Ըստ աղբյուրի, հարցվածների 67 տոկոսն ասել է՝ եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա կքվեարկեին «Քաղաքացիական պայմանագրի», 10 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի», 9-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 3-ը «Սասնա ծռերի», 2-ը՝ Հանրապետականի, 2-ը՝ Դաշնակցության օգտին:
Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ երբեք չի ընտրի Հանրապետականին, 18-ը՝ ԲՀԿ-ին, 17-ը՝ «Օրինաց երկրին», 16-ը՝ ՀՅԴ-ին:
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-29-ը՝ 1200 քաղաքացու շրջանում: