Տավուշում վթարից մահացածները և վիրավորները Նավուրի անտառապետության անտառապահներն են․ Ռոմանոս Պետրոսյան

Տավուշում վթարից մահացածները և վիրավորները Նավուրի անտառապետության անտառապահներն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար։

Մեծ ցավով պետք է նշեմ, որ պատահարի արդյունքում մահացած և վիրավոր քաղաքացիները ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսություն մասնաճյուղի Նավուրի անտառապետության անտառապահներն են։ Գիշերային ստուգայցի ժամանակ, կորցնելով մեքենայի կառավարումը, գահավիժել են ձորը։