Իտալիան հեռացրել է Հայաստանն այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է երկիր մուտք գործել որոշակի պայմաններով

Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկիր հեռացվել է իրենց D ցուցակից, որը ներառում է երրորդ երկրները, որոնց քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա որոշակի պայմաններով։ Այս մասին տեղեկանում ենք SchengenVisaInfo.com կայքից։

Իտալիայի առողջապահության նախարարության հրապարակած նոր ցուցակի համաձայն՝ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեհովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն այլևս D ցուցակում չեն։

Վերոնշյալ երկրները տեղափոխվել են E ցուցակ․ դա նշանակում է, որ այդ երկրներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտքն Իտալիա միայն հատուկ նպատակների համար՝ մուտքի կանոնների խիստ պահպանման պայմաններում:

Աղբյուր՝ Factor.am