Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ ազգային ժողովն Արտակ Մանուկյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտնեց արդյունքները:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր  85-ը,  Մանուկյանի թեկնածությանը կողմ էր  քվեարկել  65 պատգամավոր, դեմ՝ 20-ը: