Բելառուսում արևմտյան պատվաստանյութեր չեն լինի, որպեսզի մարդիկ Արևմուտք չգնան. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Լիդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդները։ Այստեղ նա հայտարարել է, որ Բելառուսը չի ունենա «արևմտյան» պատվաստանյութեր, քանի որ «դրանցով պատվաստված մարդիկ կկարողանան ազատ ճանապարհորդել Արևմուտք», գրում է Currenttime TV-ն։

«Մենք մեր երկրում օտարերկրյա պատվաստանյութեր չունենք՝ բացի Sputnik-ից և չինական պատվաստանյութից։ Բայց այս պատվաստանյութերն ավելի վատը չեն։ Նրանք մեզ գաղափար են տալիս. «Բերե՛ք Pfizer, Johnson & Johnson, Moderna և այլն։ Ինչի՞ համար, որ [մարդիկ] պատվաստվեն, անձնագիր վերցնեն ու գնան այնտեղ՝ իրենց մերձավորների մոտ։ Գնալ Արևմուտք, հրահանգներ ստանալ․ ահա թե ինչ է նրանց պետք: Գնացեք այնտեղ և պատվաստվեք այնտեղ: Իսկ մենք գնում ենք արտասահմանյան պատվաստանյութեր, որոնք իրենց շատ ավելի լավ են դրսևորել, քան արևմտյանները»,- ասել է Լուկաշենկոն:

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ 2023 թվականին Բելառուսը կստեղծի սեփական պատվաստանյութը՝ «հարմարեցված 2023 թվականի շտամին»։

Աղբյուր՝ Factor.am