DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել DigiТec Expo 2021-ի բացումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից իրականացվող DigiWeek2021 միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ DigiТec Expo 2021-ի բացումը։ Ներկաներին ողջունեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Իր խոսքում Ալեքսանդր Եսայանը նախ անդրադարձավ Կարեն Վարդանյանի ունեցած դերին այս միջոցառման կայացման գործում՝ ցավով նշելով, որ այս տարի առաջին անգամ DigiТec էքսպոն անցկացվում է առանց նրա։ Այնուհետև, ԱՏՁՄ նախագահը խոսեց այն ձեռքբերումների մասին, որ վերջին տարիների ընթացքում գրանցել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։


Հաջորդիվ, տեղի ունեցավ DigiТec Expo 2021-ի հանդիսավոր բացման արարողությունը, որը վերապահված էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանին։


Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը շրջեցին ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված էին հայկական տեխնոլոգիական ընկերությունները՝ ստարտափներից մինչև արդեն կայացած, միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են PicsArt֊ը, Volo-ն, Krisp-ը, CodeSignal-ը և մյուսները։

Նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անցնելով տաղավարներով, մանրամասն ծանոթացավ յուրաքանչյուր ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, հետագա ծրագրերին։
Խոսելով նման միջոցառումների կարևորության մասին՝ նախարարը նշեց, որ անչափ ոգևորիչ է կայացած ընկերությունների կողքին տեսնել նորաստեղծ ստարտափների, ինչպես նաև Արմաթ ծրագրի շրջանակներում երեխաների մասնակցությունը։

«Կարևոր է, որ Հայաստանում կա այն միջավայրը, որտեղ կազմակերպությունները հնարավորություն են ստացել իրականացնել իրենց գաղափարներն ու աշխատանքները։ Շատ կարևոր է նաև, թե այստեղ ներկայացված գաղափարները ինչքանով կիրառելի կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում»,- ընդգծեց նախարարը։


DigiТec Expo 2021-ին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ։

Возможно, это изображение (6 человек и люди стоят)
Возможно, это изображение (7 человек, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (5 человек, люди сидят и люди стоят)
Возможно, это изображение (в помещении)