Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ 2 քաղաքացու մոտ մաքսանենգ ոսկյա զարդեր են հայտնաբերվել

Թբիլիսիի օդանավակայանի հսկիչ անցակետերից մեկում ՀՀ երկու քաղաքացու մոտ ստուգման ժամանակ հայտնաբերվել են չգրանցված ոսկյա զարդեր։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։

Տեղեկացվում է, որ մաքսանենգ ապրանքը եղել է 322,5 գրամ՝ շուրջ 12 հազար դոլար արժողությամբ։

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիներից մեկը, համաձայն Վրաստանի մաքսային օրենսդրության, տուգանվել է 4,4 հազար դոլարով, իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։

Աղբյուր՝ Factor.am