Գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մինչև տարեվերջ Ստեփանակերտում շահագործման հանձնվի 300 նոր բնակարան․ Արայիկ Հարությունյան․ տեսանյութ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Այսօր մայրաքաղաքում կատարած աշխատանքային շրջայցիս նպատակը մեկն էր՝ տեղում հետևել բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:

Հանձնարարականս էր ոլորտի պատասխանատուներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նախանշված ժամկետում՝ մինչև տարեվերջ, Ստեփանակերտում շահագործման հանձնվի 300 նոր բնակարան»: