ԱԺ արտահերթ ընտրությունները անցել են ազատ պայմաններում. ԵԱՀԿ դիտորդական խումբ

ԱԺ արտահերթ ընտրությունները անցել են ազատ պայմաններում. ԵԱՀԿ դիտորդական խումբ
ԱԺ արտահերթ ընտրությունները անցել են ազատ պայմաններում. ԵԱՀԿ դիտորդական խումբ

Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել ազատ պայմաններում և կրել են ժողովրդի լայն վստահությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ դիտորդական խմբի հատուկ համակարգող Պետր Օսուսկին՝ ներկայացնելով իրենց դիտորդական խմբի եզրակացությունը Ազգային ժողովի ընտրություններում:

«Հայաստանում գործել են բաց քաղաքական բանավեճերը ներառյալ ԶԼՄ-ների մասնակցությամբ և առցանց: Խախտումների ընդհանուր բացակայությունը, այդ թվում ՝ քվեների առք ու վաճառքի և ճնշումների բացակայությունը, հնարավորություն են տվել իրականացնել իրական մրցակցություն: Մեր բոլոր դիտորդները նշել են, որ ընտրական օրենսգրքի բոլոր ընթացակարգերը պաշտպանված էին :

Մարդկանց շատ-շատերը նշել են, որ ընտրությունները և քարոզարշավի ընթացքը եղել են բաց և պարզ, ինչպես նաև կայացել են բովանդակային բանավեճեր: Դիտորդները նաև նշել էին, որ կցանկանային լիդերների բանավեճեր լինեին նաև իրենց երկրներում»,-ըստ աղբյուրի, ասել է ԵԱՀԿ դիտորդական խմբի համակարգողը: