Մարդկանց առևտրի մեղադրանքով հետախուզվող կին է հայտնաբերվել․ Ոստիկանություն․ տեսանյութ

Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատի բաժնի կողմից սպասարկվող տարածքի մի շարք հյուրանոցներում՝ հայտնաբերելով առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա մի քանի տասնյակ քաղաքացիների:

Նրանք ներկայացվել են ԱՎ վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Նույն միջոցառման շրջանակներում, ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Փարաքար գյուղի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել ու Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից մարդկանց առևտրի մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի, 61-ամյա կին, խափանման միջոցը՝ կալանք:

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։