Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է տրակտորին․ կան զոհեր

Նոյեմբերի 3-ին, ժամը 19։30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Մ․, ծնված 1972 թ․) բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Խ․ Մ․-ն (ծնված 2019 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1996 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Աշտարակ քաղաքի ԲԿ․ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ Խ․ Մ․-ն և Ա․ Հ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: