Պուտինը և Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն հրամանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության ինտեգրացիոն հրամանագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Այդ փաստաթուղթը հաստատում է Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի 2021-2023 թվականների դրույթների իրականացման հիմնական ուղղությունները և 28 ծրագրերը։