Լոռու մարզում պայմանագրային զինծառայողը BMW-ով բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է.Shamshyan

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի  6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Այդ օրը՝ ժամը 17;40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր  1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի  Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է  հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում: 

Վթարի հետևանքով  վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն: 
Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Գ. Ստեփանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: