ԱՄՆ դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է.ԿԲ

Նոյեմբերի 12-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 475.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.38 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։  Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.66 դրամ, նվազել է 1.49 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.42 դրամ, նվազել է 0.56 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.59 դրամ, նվազել է 0.11 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  381.64 դրամ, ոսկի՝ 28,384.46 դրամ, պլատին՝ 16,622.15 դրամ: