Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Համազգային թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

««Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նավասարդյանն ասաց, որ ինքը ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով»,-նշում է աղբյուրը:

Նավասարդյանն ասել է, որ վաղը թատրոնի դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ հանդիպելու են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ ներկայացնելու են թատրոնի հետագա ծրագրերը։