Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բացվել է

ԱՀ ոստիկանությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:

Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:

Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ոստիկանությունից հայտնել էին, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է։