Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը. Հայտարարություն

Արցախի  «Միացյալ Հայաստան» կուսակցությունը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը. Հայտարարություն
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը. Հայտարարություն

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը։ Կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«2018թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Արցախի Միացյալ Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարը: Հաշվի առնելով բոլոր ելույթներում հնչած մտահոգություններն ու պահանջները Միացյալ Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ`

1. Արցախի հանրապետությունում ստեղծված է քաղաքական և տնտեսական խորը ճգնաժամ, ինչի արդյունքում չի դադարում արտագաղթը, խաթարված է երկրի պաշտպանունակությունը, որի հետևանքով ժողովրդի հուսալքությունը հասել է ահռելիչափերի և այս ամենի արդյունքում ահագնանում են ակնկալվող մարտահրավերները;

2. Ողջ կառավարման համակարգը ծայրաստիճան կոռումպացված է և դրա պատասխանատուն և հովանավորը հանդիսանում է երկրի բարձրագույն իշխանությունը;

3. Կեղծված ընտրությունների միջոցով Նախագահի պաշտոնը սեփականաշնորհած անձը, վերաձևելով Սահմանադրությունը, այն համապատասխանեցրել է սեփական շահերին:

Հաշվի առնելով վերը նշվածը, և երկրին սպառնացող բոլոր վտանգները և ձախողումները, որ տեղի են ունեցել Բակո Սահակյանի ղեկավարման տարիներին, և գիտակցելով նրա հետագա կառավարման ողջ վտանգավորությունը, Միացյալ Հայաստան կուսակցությունը պահանջում է Բակո Սահակյանի հրաժարականը»: