Մեղադրող կողմը պնդել է, որ Մանվել Գրիգորյանը կարող է հեռանալ Արցախ

Մեղադրող կողմը պնդել է, որ Մանվել Գրիգորյանը կարող է հեռանալ Արցախ
Մեղադրող կողմը պնդել է, որ Մանվել Գրիգորյանը կարող է հեռանալ Արցախ

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսում խոսել է Գրիգորյանին ազատ արձակելու թեմայի մասին: Բաղդասարյանը պատմել է, որ ըստ մեղադրող կողմի, մնալով ազատության մեջ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետությունը կլքի ու կգնա Արցախ: Այս մասին տեղեկացնում է «Լրագիրը»։ 

«Պաշտպոնապես հայտարարում են, որ կալանքից ազատելու դեպքում նա կգնա Արցախ, իսկ Արցախը Հայաստան չէ, և ոչ մի իրավական մեխանիզմ չկա նրան այնտեղից հետ բերելու», –ըստ աղբյուրի, նշել է փաստաբանը, որն անդրադառնալով Գրիգորյանի`25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվելու դատարանի որոշմանը նշել է, թե «դատարանը կայացրել է համարձակ, իրավաչափ և հեղինակավոր դատական ակտ՝ փրկելով Հայաստանին Եվրոպական դատարանում կարմրելուց»: