Հրդեհ է բռնկվել «Դիլիջան Ազգային պարկ»-ում

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան Ազգային պարկ»-ում․ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։