Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայություններ` Այրվածքաբանության ազգային կենտրոնում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնը համալրվում է երիտասարդ և փորձառու մասնագետներով։ Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Ֆելիքս Ներսիսյանը, ով վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանական հիվանդանոցում, ևս միացել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վիրաբուժական թիմին։
Այրվածքաբանության կենտրոնում կկատարվեն պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժուական հետևյալ միջամտությունները.

✅Ծածկույթային և խորանիստ հյուսվածքների դեֆեկտների լրացում
✅Վնասված ծայրամասային նյարդերի, ջլերի վերականգնում
✅Դաստակի վիրաբուժություն, փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում,
✅Կոմպրեսիոն նեյրոպաթիաներ՝ նյարդերի ճնշման համախտանիշներ
✅Այրվածքային ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն (սպիներով պայմանավորված ֆուկցիոնալ և էսթետիկ դեֆեկտների շտկում պլաստիկայի տարատեսակ մեթոդներով):