Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Այդ մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։