Վրաստանի Առողջապահության նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ, գրում է Aliq.ge-ն։ 

Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։ 

Տիկարաձեն շնորհակալություն հայտնեց թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսեց ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ 

«Մենք նախկինում ամեն ինչ արել ենք՝ արժանավայել ու ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հայտարարել է Տիկարաձեն։