2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատոկ պահպանվող տարածքներին

2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատոկ պահպանվող տարածքներին
2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատոկ պահպանվող տարածքներին

2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատոկ պահպանվող տարածքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրությունը։ 

Ըստ հաղորդագրության, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական մոնիթորինգի և տեսահսկման միասնական համակարգի ներդրման ուղղությամբ CNF-ի աջակցությանը վերաբերող հարցերը։ Կովկասի բնության հիմնադրամը 2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնոր է հատկացնելու «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին»,-նշվում է հաղորդագրության մեջ։