Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց․ քիչ առաջ ամփոփվեցին ավագանու արտահերթ նիստի շրջանակներում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքները։

Մարությանի պաշտոնանկության օգտին «Կողմ» էր քվեարկել ավագանու անդամներից 44-ը, «Դեմ»՝ 10-ը։