Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոշչինո» օդանավակայանի հաստատած տեղեկությունը:
Ըստ աղբյուրի՝ ուղևորները հրապարակել են Տյումեն քաղաքից Երևան թռչող օդանավի այրման տեսագրությունը: