Չկա զանգվածային ընդվզում իշխանափոխության համար. Ռոբերտ Քոչարյան․ տեսանյութ

Մենք համոզված ենք, որ այս մարդիկ իրենց հոժար կամքով իշխանությունը չեն թողնելու. իշխանությունից նրանց հեռացնելու համար պետք են զանգվածային ընդվզումներ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

«Անհրաժեշտ է փողոցային պայքար, ոչ թե հինգ- վեց կամ տասը հազար մարդու, այլ զանգվածային ընդվզումներ: Մենք այսօր չենք տեսնում, որ դա հասունացած է, և դա հիասթափեցնում է մեր կողմնակիցներին, որոնք պատրաստ են այդ պայքարին: Մենք պետք է պատրաստենք և պատրաստում ենք այդ զանգվածային ընդվզումները, անելու ենք, այդ ճանապարհին ենք»,- նշեց Քոչարյանը:

Աղբյուր՝ Factor.am