Ինչպիսի իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: