Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:
Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից:
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին:

Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին և մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում և վերականգնում:

Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել և պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»: