«Շիրակ»-ն առաջիկայում կդիմի Ֆուտբոլի ֆեդերացիային

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը շուտով կդիմի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առաջիկա մրցաշրջանի համար արտոնագիր ստանալու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Շիրակ»-ի մամուլի խոսնակ Արման Մալոյանը: Վերջինիս շեշտեց, որ ակումբը ֆուտբոլի ֆեդերացիային մինչ այս չի դիմել տեխնիկական խնդիրների պատճառով: