Երևանում թալանել են «Նոր Զովք» սուպերմարկետը. գողացել են մոտ 12 մլն 500 հազար դրամ և տեսանկարահանող սարքերի «DVR» կրիչները. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 33-ամյա Ա. Ա-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 00։05-ից մինչև 08։00-ն ընկած ժամանակահատվածում «Նոր Զովք» սուպերմարկետի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասնաճյուղից գողացել են խոշոր չափի գումար և խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի «DVR» կրիչները։ 

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կա ենթադրյալ կասկածյալը, ով աշխատում է «Նոր Զովք» սուպերմարկետում՝ որպես համակարգչային օպերատոր։ Իսկ խանութից հափշտակել են մոտ 12 մլն 500 հազար դրամ։