Ղազախստանի ամբողջ տարածքում ինտերնետն անջատված է

Ղազախստանի ամբողջ տարածքում ինտերնետի անջատում է գրանցվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ վկայում են NetBlocks կազմակերպության տվյալները:

«Հաստատվել է, որ Ղազախստանն այժմ համազգային մասշտաբի ինտերնետի անջատման մեջ է շարժական ինտերնետի խափանումների և մասնակի սահմանափակումների օրվանից հետո: Դա, հավանաբար, լրջորեն կսահմանափակի հակակառավարական ցույցերի լուսաբանումը»,- ասված է Twitter-ում մոնիթորինգային ռեսուրսի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել:

Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել Նուր-Սուլթանում, Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում։

Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը։

Աղբյուր՝ Factor.am