Քաղաքացին բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին «USB» լարով հետքեր թողել

Քաղաքացին բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին «USB» լարով հետքեր թողել
Քաղաքացին բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին «USB» լարով հետքեր թողել

Ենթադրյալ հանցագործության հետքերով ոստիկանները պարզել են, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Փետրվարի 16-ին, ժամը 12-ն անց 45-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնեց, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմեց, որ նուն օրը ժամը 12-ն անց 20-ի սահմաններում երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին «USB» լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։

Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Կատարվում է քննություն»։