«Արմավիր» ՔԿՀ-ում 39-ամյա դատապարտյալ է մահացել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում hունվարի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, 39-ամյա դատապարտյալ է մահացել: Նախնական վարկածով պատճառը եղել է սրտի կանգը, գրում է Factor.am-ը։

«Դատապարտյալի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ էլ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։