Զոհված զինծառայողների ծնողները, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների այն ծնողներն, ովքեր ցանկանում են կրկին երեխա ունենալ, պետության կողմից փոխհատուցում կստանան` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր և դոնորի (դոնորների) ծառայություններից օգտվելու համար։ Նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Այսպիսով՝ վերոնշյալ ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ կիրականացվեն պետության կողմից, մասնավորապես՝

  • փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի քան 5,5 մլն դրամը,
  • դոնորական ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 %-ը, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը։

Նշենք, որ ներկայումս գործող կարգավորումներով՝ զոհված կամ մահացած զինծառայողների ծնողներին տրվում է հնարավորություն՝ օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության հնարավորությունից, որը սակայն ամբողջապես չի ներառում բոլոր հնարավոր ծախսերը, մասնավորապես՝ ներառված չէր փոխնակ մոր և դոնորական ծառայությունների համար սահմանված փոխհատուցման ծախսերը։  

Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։