Դո՞ւք եք մեր ընդդիմությունը, դո՞ւք եք այս իշխանության այլընտրանքը. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատմությամբ ապացուցված իրողություն է, որ մեր երկրում.

  1. Կոռուպցիոները չի կարող ընդդիմություն լինել,
  2. Շարքային կաշառակերը չի կարող ընդդիմություն լինել,
  3. Օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել,
  4. Դոլլարային միլիոնատերը չի կարող ընդդիմություն լինել,
  5. Նախորդ տարիներին երկիրն ասպատակածն ու ապականածը չի կարող ընդդիմություն լինել,
  6. Պետության հնարավոր բոլոր ռազմավարական քայլերում տապալված ու ձախողված անձը չի կարող ընդդիմություն լինել:
    Նայում եմ Ազգային Ժողովի անցուդարձն ու մեկ անգամ ևս հռետորական հարցադրում անում այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը.
    Մի՞թե Դուք չեք հասկանում, որ ամեն անգամ խորհրդարան գալուց գործող վարչապետը բերանին եկածը շպրտում է երեսներիդ ու գնում, ու Դուք ծպտուն չեք կարողանում հանել…
    Դուք մի՞թե չեք հասկանում, որ Ձեր անգոյությամբ ամեն անգամ ավելի եք ուժեղացնում գործող իշխանությանը:
    Դու՞ք եք մեր ընդդիմությունը, Դու՞ք եք այս իշխանության այլընտրանքը…
    Հ.Գ. Մեր ժողովրդին համբերություն ու ողջամտություն եմ ցանկանում»: