ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պսակադրվել է Գեղարդի եկեղեցում (լուսանկարներ)

Համացանցում լուսանկարներ են հայտնվել նախարարի՝ Գեղարդի եկեղեցում կայացած պսակադրությունից:

Սուրեն Պապիկյանի հարսնացուն իր նախկին խոսնակ Արմինե Մուրադյանն է:

Նշենք, որ երեկ նրանք այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: