«Սեքյուրիթի դրիմի» աշխատակիցները ցույց են անում

«Սեքյուրիթի դրիմի» աշխատակիցները ցույց են անում
«Սեքյուրիթի դրիմի» աշխատակիցները ցույց են անում

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության մի խումբ աշխատակիցներ մարտի 1-ին բողոքի ակցիա և գործադուլ են արել ընկերության գրասենյակում։ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը շահագործում է երթևեկության կանոններն ապահովելու համար տեղադրված տեսանկարահանող սարքերը։ Նրանք բողոքում են, որ ընկերությունը մտադիր է կրճատել իրենց աշխատավարձերը, նաև դեմ են արտահայտվում ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանի պաշտոնանկությանը։ Այս մասին տեղեկացնում է «Սիվիլնեթը»։

««Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցները հայտարարել են՝ հավաքվել են, որպեսզի կանխեն իրենց աշխատանքային պայմանների վատթարացումը՝ մասնավորապես աշխատատեղերի ու աշխատավարձային ֆոնդի հնարավոր կրճատումը։ Ընկերության սեփականատերերը, մինչդեռ, հայտարարում են՝ իրենք աշխատավարձերի կրճատման մասին որևէ ծանուցում կամ մտադրություն չեն ունեցել և չունեն»,-տեղեկացնում է աղբյուրը։