ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռ է արձակել.Factor

ԿԺԴՀ-ի կողմից հունվարի 30-ին արձակված հրթիռի առավելագույն արագությունը կազմել է 16 մախ։ Այսպիսով, արկը ձայնի արագությունից 16 անգամ ավելի արագ է թռել, հաղորդում է Yonhap գործակալությունը ՝ վկայակոչելով Սեուլում ռազմական աղբյուրը:

Այս մասին հայտնում է factor.am-ը:

«Մեր տվյալներով՝ հրթիռը արձակվել է գրեթե ուղղահայաց անկյան տակ։ Նրա առավելագույն արագությունը հասել է 16 մախի, այսինքն՝ այն ձայնի արագությունից 16 անգամ ավելի արագ է թռել», — ասված է հրապարակման մեջ։

Ինչպես ենթադրում են հարավկորեացի զինվորականները, ԿԺԴՀ-ն միջին հեռահարության «Հվասոն-12» հրթիռ է արձակել, որն առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականի ապրիլի 14-ի զորահանդեսին:

Առաջին արձակումն իրականացվել է նույն թվականի մայիսի 14-ին։ Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեի տեղեկատվության համաձայն ՝ հրթիռի արձակումը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ ժամը 07:52-ին Չագանդո նահանգի Մուպհեն-Ռի գյուղի շրջանից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ:

Հրթիռի արձակման մասին տեղեկությունը հաստատել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը: